երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Որոշակի շրջանակներից հստակ ուղղորդված հակաքարոզչություն է տարվում Արցախի նախագահի դեմ. քաղաքագետ

Որոշակի շրջանակներից հստակ ուղղորդված հակաքարոզչություն է տարվում Արցախի նախագահի դեմ. քաղաքագետ

Որոշակի շրջանակներից հստակ ուղղորդված հակաքարոզչություն է տարվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ: Այս մասին գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Դա քննադատություն չէ, Արցախի ճակատագրով մտահոգություն չէ, այլ՝ համեմատաբար կայունացող իրավիճակից քաղաքական տագնապի դրսեւորում, ակնհայտ փորձ՝ Ստեփանակերտում սրելու իրավիճակը:

Այլապես ոչ թե կթիրախավորեին, այլ կառաջարկեին աջակցություն՝  այս դժվարագույն փուլում Արցախի սուբյեկտությունը պահպանելու, քաղաքական համակարգը վերականգնելու եւ ապագայի ճանապարհային քարտեզ մշակելու, դրա իրացման ավելի արդյունավետ գործիքակազմ ստեղծելու՝ համազգային կարեւորության հարցերում:

Առավել ցավալի է, որ երեւանյան այդ ,,թրենդի,, մեջ են մտնում նաեւ արցախյան որոշ գործիչներ ու նրանց ենթակա լրատվամիջոցներ: Չխորանալով մանրամասնությունների մեջ, հարկ է մի արձանագրում անել. պատերազմի եւ հետեւանքների համար Արցախի քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն են պատասխանատու»:

  • Կիսվել: