հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան․ ՔՊ պատգամավորը՝ գերիների մասին

Որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան․ ՔՊ պատգամավորը՝ գերիների մասին

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցների օր առաջ վերադառնան հայրենիք։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

 

«Բայցև միաժամանակ պետք է գիտակցենք, որ որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որպեսզի հանրությունը, պետությունը պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում։ Սա ոչ միայն Հայաստանին բնորոշ գործընթաց է, սա ընդհանուր իրավական պետության տրամաբանությունից է բխում։ Այս մասին առաջին անգամ հետպատերազմյան ժամանակահատվածում խոսեց վարչապետը, և համապատասխան կոնկրետ լրատվամիջոցներ այն օգտագործեցին կամ ձևախեղեցին ըստ իրենց ճաշակի և պատկերացումների։ Բայց սա նորմալ գործընթաց է։ Կխոսենք մենք սրա մասին, թե չէ, դա որևէ անձի կամայական ցանկության հարց չէ, սա իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով»,- ասաց Աղաջանյանը։

  • Կիսվել: