հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են. «Իրավունք»

Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներ­կայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են:

Այդ թվում՝ դեռևս չեն կարողանում որևէ քաղաքական ուժի հետ դաշինքավորվելու համաձայնության գալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Զա­րուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ այս ուժերը Հայրենի­քի փրկության շարժման մաս էին կազ­մում, սակայն շարժման մասնատումից հետո այս կամ այն թևին այդպես էլ չհարեցին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: