Oրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամ Հայաստանում Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Այս մասին ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։
"Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:
Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ",- մասնավորապես գրել է վարչապետը և կիսվել Գագիկ Ծառուկյանի կողմից 2017 թ. ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքեր բացահայտման մասին տեսանյութով


