հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որևէ այլ երկիր պետք է հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո

Որևէ այլ երկիր պետք է հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որ որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Բարդ իրավիճակ է, ինչպես գետնի վրա, այնպես էլ դիվանագիտական դաշտում: Մեր դիրքորոշումը, ինչպես և յուրաքանչյուր եվրոպական երկրի դիրքորոշում, մնում է այն, որ հակամարտության դադարեցման և էսկալացիայի թուլացման համար որևէ այլ երկիր պետք է հեռու մնա այս հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն որևէ կողմին և որևէ ազդեցություն՛՛:

Նա նշել է, որ պետք է ձեռք բերվի դիվանագիտական լուծում: Պոմպեոն վստահեցրել է, որ ուրբթա օրը կզրուցի ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
 
 

  • Կիսվել: