շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Որևէ ապօրինություն անպատիժ չի մնալու. Աղաջանյանը՝ Լոռեցյանի ձերբակալության մասին

Որևէ ապօրինություն անպատիժ չի մնալու. Աղաջանյանը՝ Լոռեցյանի ձերբակալության մասին

Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ իշխանությունները վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալմանը, հայտնում է Tert-ը:

«Փաստացի այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձևով պայքարում է կոռուպցիայի և նմանատիպ դրսևորումների դեմ, որի ապացույցը ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է»,- ասաց նա: 

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ իր համար սպասելի չէր այդ ամենը:

«Առհասարակ նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, և կոչ արեց չշտապել և սպասել քննության արդյունքներին։ 

  • Կիսվել: