երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Օրենքի նախագիծ ենք շրջանառում, որով լուծում ենք հին սեփական տների հարցը». Տիգրան Ավինյան

«Օրենքի նախագիծ ենք շրջանառում, որով լուծում ենք հին սեփական տների հարցը». Տիգրան Ավինյան

Սեփականացման հարցը լուծվում է, բոլորի համար է լուծվում, օրենքով է լուծվում։ Մենք օրենքի նախագիծ ենք շրջանառում, որով լուծում ենք հին սեփական տների հարցը։ Այս մասին այսօր Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նշելով, որ դա նաև վերաբերելի է Կոնդ, Նորագյուղ, Երրորդ, Չորրորդ գյուղեր, Դավթաշեն և այդպես շարունակ։

«Այդ ունիվերսալ լուծումը տալու ենք և հույս ունեմ, որ մինչև տարեվերջ հասցնելու ենք»,- ասաց Տիգրան Ավինյանը և հիշեցրեց վերջին մեկ տարվա աշխատանքները։ 

Տիգրան Ավինյանը նաև անդրադարձավ Թբիլիսյան խճուղու խցանումների հարցին և նշեց, որ այդ հարցը լուծում է ստանալու, քանի որ շրջանցիկ  ճանապարհ է կառուցվելու։ Քաղաքաիներն իրենց մտահոգող ամենատարբեր հարցերով դիմեցին Տիգրան Ավինյանին՝ կոյուղուց մինչև ասֆալտապատում, աղբամանից մինչ խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ բոլոր հարցերը հերթով լուծում են ստանալու։

  • Կիսվել: