կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Որակավորումը չի համապատասխանում իրականությանը». ՀՀ ԱԳ փոխնախարարի արձագանքը` Զախարովային

«Որակավորումը չի համապատասխանում իրականությանը». ՀՀ ԱԳ փոխնախարարի արձագանքը` Զախարովային

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարծում է, որ ռուսական կողմը ճիշտ չի որակել Մալթայի համաժողովին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, թե դա «ցուցադրական հակառուսական քայլ էր»:

«Այդ հարթակը անվտանգության քարտուղարների հարթակ է։ Ես չէի ասի, որ դա նվիրված էր Ուկրաինայի հարցին, ուներ ավելի լայն օրակարգ: Կարծում եմ, որ նման որակավորումը չի համապատասխանում իրականությանը», - լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ «Մալթայում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին Երևանի մասնակցությունը Մոսկվան դիտարկում է որպես Հայաստանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ»:

  • Կիսվել: