կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Օրական 4,5 միլիոնի թերհավաքագրում ենք ունեցել. Ավինյան

Օրական 4,5 միլիոնի թերհավաքագրում ենք ունեցել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է գործադուլ հայտարարած վարորդների հետ։

«Եթե ուզում ենք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, գուցե, ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, իր փաստարկները կլսեմ։ Բայց եթե մենք այս ամեն ինչը վերածում ենք մեր Երևանի համար մարդկանց խնդիր, էս սխալ է։ Ինչքան էլ պարոն Մանուկյանը լավը լինի, երևանցիները որ հիմա հազարներով կանգառներում սպասում են, ավելի կարևոր են մեզանից։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է էս քաղաքին, երբ մեկս սկսում է վատաշխատել, ողջ համակարգը սկսում է քանդվել։ Հիմա մարդիկ կանգառներում սպասում են։ Սա թթայֆաբազություն չի չէ՞, ընտանի՞ք է չէ՞»,-նշել է նա:

Ավինյանը վստահեցրել է, որ պատրաստվում է Հովհաննես Մանուկյանին ընդունել ու լսել նրա փաստարկները:

«Ես պարոն Մանուկյանին առանձին ընդունելու, լսելու եմ իրեն, ստուգելու եմ իր բոլոր ասածները, եթե ճիշտ եղավ, կվերականգնեմ պաշտոնին, եթե ոչ, ապա կներեք, ճիշտ որոշում է կայացվել։ Ո՞նց է ստացվում, որ մարտին մեր հավաքագրումը կազմել է 20 միլիոն 500 հազար դրամ միջին օրականը, հաջորդը ապրիլին կազմել է 24 միլիոն 500 հազար դրամ․ սրանք հարցեր են, չէ՞։ Օրական 4,5 միլիոնի թերհավաքագրում ենք ունեցել»,-ասել է Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում:

  • Կիսվել: