երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Որ հոդվածներով է Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել. սահման չվերահսկելու հետևանքները

Որ հոդվածներով է Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել. սահման չվերահսկելու հետևանքները

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնեցին, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կապված մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ադրբեջանական կողմին հաջողվել էր անցնել Հայաստանի սահմանը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) եւ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

  • Կիսվել: