ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օնիկ Գասպարյանը ներկայացրեց, որ գնում ենք դեպի պարտություն, առաջարկություն կար դադարեցնելու պատերազմական գործողությունները. ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար

Օնիկ Գասպարյանը ներկայացրեց, որ գնում ենք դեպի պարտություն, առաջարկություն կար դադարեցնելու պատերազմական գործողությունները. ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը պնդում է՝ ամենօրյա, ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել են ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, բացի սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի ներկայացրած տվյլաները, եթե չեմ սխալվում, ևս մեկ նիստ տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին, որի ժամանակ Օնիկ Գասպարյանը շատ մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ ուղղակի մենք գնում ենք դեպի պարտություն, առաջարկություն կար՝ դադարեցնելու պատերազմական գործողությունները, նույն կարծիքին էր նաև Դավիթ Տոնոյանը», - «5-րդ ալիք»-ին ասել է Համբարձումյանը։

Նա, սակայն, նշել է՝ նման որոշում չկայացվեց, թե ինչու՝ չի կարող ասել։

Միքայել Համբարձումանը նշել է, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ տեղյակ չեն եղել պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին։

«Նոյեմբերի 7-ի դրությամբ, ես նոյեմբերի 8-ին հրաժարական եմ տվել, ես չեմ իմացել այդ մասին», - ասել է նա։

  • Կիսվել: