հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանն ու շտաբը սկզբունքային են, կարծում եմ՝ հետքայլ չեն անի․ Վահրամ Բաղդասարյան

Օնիկ Գասպարյանն ու շտաբը սկզբունքային են, կարծում եմ՝ հետքայլ չեն անի․ Վահրամ Բաղդասարյան

Չկա անփոխարինելի որեւէ մարդ։ Նա չի կարող որեւէ բանակցություն վարել որեւէ երկրի որեւէ քաղաքական գործչի հետ կամ որեւէ ֆորմատով նա չի կարող որեւէ բանակցությունների ներկա լինել։ Նրա՝ մեկ ժամ ավելի մնալը լուրջ վտանգ է սպառնում մեր երկրի անվտանգությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյուք իշխանությունը կհասնի՞ Օնիկ Գասպարյանի հրաժարականին, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը, ընդհանրապես ԳՇ-ն սկզբունքային է։ Չեմ կարծում, որ նրանք հետքայլ կանեն իրենց որոշումից, դա արդեն լուրջ վտանգ կսպառնա, եթե բանակն անում է հայտարարություն եւ փոխվում է այդ հայտարարությունը։ Չեմ կարծում։ Այլ կոնտեքստով կարող են լինել բանակցությունները»։

  • Կիսվել: