ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից, և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել. Հովակիմյան

Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից, և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել. Հովակիմյան

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից, և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»: Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:

  • Կիսվել: