երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ողջունում եմ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը. Սիսիան համայնքի ղեկավար

Ողջունում եմ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը. Սիսիան համայնքի ղեկավար

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ողջունում է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված հայտարարությունը շրջադարձային է, այն ևս մեկ անգամ փաստում է, որ մեր Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության և ժողովրդի շահերից ելնելով:

Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը: Սատարելով ՀՀ Զինված ուժերին՝ բոլորիդ կոչ եմ անում անձնական շահերից վեր կանգնել, իրավիճակը սթափ դատել ու միասնաբար պաշտպանել մեր՝ օր օրի բզկտվող ու հուսահատության եզրին հասնող հայրենիքը»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: