Օդանավակայանների հատուկ սրահներից կկարողանան օգտվել ոչ միայն պաշտոնական պատվիրակությունները
Հայաստանում հանրապետական օդանավակայանների հատուկ սրահներից կկարողանան օգտվել ոչ միայն պաշտոնական պատվիրակությունները։ Այս մասին Ազգային ժողովում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, նրանց սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 24-ին ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Անհրաժեշտ է հաստատել այն անձանց ցուցակը, որոնք կունենան հանրապետական օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու իրավունք։
Օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, որոնք կօգտագործեն հանրապետական օդանավակայաններում գտնվող պաշտոնական պատվիրակությունների սրահները, կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ։
«Հանրապետական օդանավակայանների հատուկ սրահից կկարողանան օգտվել Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, նախկին նախագահները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները»,- տեղեկացրել է փոխնախարարը: