երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը․ Պուտին

Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը․ Պուտին

Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա ուղիղ կապի շրջանակում ուղղված հարցերի քննարկման ժամանակ։

"Ռուսաստանն իր դերակատարումն է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում: Անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր:

Կանենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի նորմալ հարաբերությունները, իսկ "շահառուները" պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները",-ասել է Պուտինը։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, ստացվել է 1 574 581 դիմում, որից ավելի քան 675 000-ը` հեռախոսով, մոտ 339 000-ը` կարճ հաղորդագրություններով, ավելի քան  131 000-ը` կայքով, ավելի քան 106 000-ը` բջջային հավելվածով, մոտ 342 000-ը` սոցցանցերով:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: