չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները․ Էդիկ Բաղդասարյան

Ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները․ Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը մտահոգություն է հայտնում Արցախի սահմանին ստեղծված իրավիճակի մասին՝ մատնանշելով, որ մինչև հիմա ոչ ոք չգիտի՝ որտեղով են անցնում մեր սահամանները։ 

«Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները:

«Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերադառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում: Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում հոսանք, գազ չկա, սպասեք մինչեւ կմիացվեն: Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում»-, գրել է Էդիկ Բաղդասարյանը:

  • Կիսվել: