ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոչ մի քաղաքական ուժ դեռ չի արտահայտվել, որ այդ փաստաթուղթը չպետք է ստորագրվեր. իմքայլական պատգամավոր

Ոչ մի քաղաքական ուժ դեռ չի արտահայտվել, որ այդ փաստաթուղթը չպետք է ստորագրվեր. իմքայլական պատգամավոր

Նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարությունը պետք է դիտարկել հենց նոյեմբերի 10-ի իրավիճակում, թե ինչ պայմաններում է այն ստորագրվել, լրագրողների հետ զույցում ասաց իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Ոչ մի քաղաքական ուժ դեռ չի արտահայտվել, որ այդ փաստաթուղթը չպետք է ստորագրվեր», - ասաց նա:

Հարցին՝ արդյոք բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը, պատգամավորն ասաց՝ ո՛չ հաստատում, ո՛չ բացառում է:

«Մենք ունենք մեր վարչապետը, և երկրորդ թեկնածուն կարանք դիտարկենք մեր խմբակցությունից: Մենք, դիտարկելով երկրի շահը, անվտանգությունը և կայունությունը, գտնում ենք, որ վարչապետը պետք է շարունակի իր պաշտոնավարումը:

Շատ անլուրջ և չհիմնավորված է, երբ հասարակությունը վարչապետին «դավաճան», «հողեր հանձնող» որակավորումներն է տալիս: Կարծում եմ՝ պետք է իշխանությունը պահել, օրակարգայի հարցեր լուծել, վեց ամիս հետո իրավիճակը գնահատել և որոշել հետագա անելիքները», - ասաց Ղալումյանը:

  • Կիսվել: