շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես. Սուքիասյան (տեսանյութ)

Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես. Սուքիասյան (տեսանյութ)

Տնտեսվարողն օլիգարխ չէ, եթե մեկի անունը տաք, ես կապացուցեմ, որ նա օլիգարխ չէ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Սիլ՛՛ կոնցեռնի հիմնադիր, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։

Հաղորդավար Պետրոս Ղազարյան դիտարկմանը, թե իրեն, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին օլիգարխ են ասում, Սուքիասյանը պատասխանեցվ. ՛՛Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես։ Օլիգարխը նրանք էին, ովքեր կառավարում էին երկիրը, որովհետև ապօրինի հարստացած մարդիկ են օլիգարխները՛՛:

Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ նաև Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին ու հայտարարությանը, թե ինքը չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային շահի դեմ են: Այս առնչությամբ նա նշեց, որ միգուցե ԱԳ նախարարը մտածում է՝ 20 օր հետո ի՛նչ է լինելու: ՛՛Դա քաղաքական հայտարարություն էր, դիվանագիտոսւթյան և պետական կառավարման հետ ոչ մի կապ չուներ՛՛,-կարծիք հայտնեց Սուքիասյանը։

 

  • Կիսվել: