Օլիգարխը նաև գործակալ է. Փաշինյան (տեսանյութ)
Նույնիսկ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրացավ Քրիստոսին, իսկ կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՛՛Ուժեղ Հայաստանի՛՛ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին:
՛՛Հիմա առավել քան հասկանալի է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչու էր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնում և նրանց դիմում միևնույն կոչով։ Նա պարզապես օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից է՛՛,-նշել է նա։


