երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նվազագույն աշխատավարձը 68000 դրամից՝ 100000 դրամ․ կառավարությունը դեմ է  առաջարկին

Նվազագույն աշխատավարձը 68000 դրամից՝ 100000 դրամ․ կառավարությունը դեմ է առաջարկին

Ազգային ժողովում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբացկության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:

«Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, ասեմ, որ մեր պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում», - ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանկացել են լույսը, գազը, ջուրը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով:

Կառավարությունը ընդդիմադիրների նախագծին բացասական եզրակացություն է տվել. ռիսկեր է տեսնում:

«Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել», - հայտարարեց Վարդանյանը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. որոշումը չընդունվեց:

  • Կիսվել: