շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մինչև 2026 թվականը նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ

Մինչև 2026 թվականը նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա, այս մասին այսօր հայտարարվեց Ազգային ժողովում:

«Մինչև 2026 թվականը նախատսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոսխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Նա նշեց, որ նախատեսում են 2023 թվականի համար առաջին քայլն անել ու այս պահին ֆինանսների նախարարության գործընկերների հետ քննարկումներ են իրականացնում:

Ինչ վերաբերում է բազայինին՝ փոխնախարարն ասաց, թե դա կառավարության ընդհանուր մոտեցումն է:
 
«Գիտեմ, որ քաղծառայության գրասենյակն այն պահին զբաղվում է դրանով, այո, 2014 թվականից չի բարձրացվել բազայինը», - ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: