ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Նույնիսկ հակամարտության ավարտից հետո Հայաստանը, օգտագործելով Լաչինի ճանապարհը, շարունակել է ականապատել Ադրբեջանի տարածքները». Ալիև

«Նույնիսկ հակամարտության ավարտից հետո Հայաստանը, օգտագործելով Լաչինի ճանապարհը, շարունակել է ականապատել Ադրբեջանի տարածքները». Ալիև

՛՛Նույնիսկ հակամարտության ավարտից հետո Հայաստանը, օգտագործելով Լաչինի ճանապարհը, շարունակել է ականապատել Ադրբեջանի տարածքները՛՛։ Այս մասին ՛՛Պայքար ականային սպառնալիքի դեմ. ճանապարհ դեպի կայուն զարգացում՛՛ թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր տարածքներում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ավելի քան 2700 հակահետեւակային ական։ Մեր հողերի զանգվածային աղտոտումը ականներով ոչ միայն դանդաղեցնում է մեր կողմից ներկայումս իրականացվող վերականգնողական աշխատանքներն ու վերակառուցումը, այլեւ լուրջ սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար, խոչընդոտում է հարյուր հազարավոր հարկադիր տեղահանվածների իրավունքների իրացմանը, որոնք արդեն երկար տարիներ ապրում են հայրենիք վերադառնալու ցանկությամբ՛՛:

 

  • Կիսվել: