չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում. Ալեն Սիմոնյանը ընդդիմության ակտիվացման մասին

Նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում. Ալեն Սիմոնյանը ընդդիմության ակտիվացման մասին

Իշխանությունը մտավախություն չունի, որ ընդդիմությունը կարող է հաջողության հասնել իր պայքարում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ընդդիմության գործողությունները վերջին ժամանակահատվածում ուղղված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին:

Այսօր այդ բառապաշարը արդեն սպառված է, նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում: Այլ հարցերով, մասնավորապես, տնտեսական առումով, տնտեսական աճող ցուցանիշների պայմաններում անիմաստ գործողություն է լինելու»,-ասաց նա:

  • Կիսվել: