Նրանք միտումների մասին տեղյակ են եղել. Փաշինյանը՝ պատգամավորների, Կառավարության անդամների, ՀՀ նախագահի՝ եռակողմ հայտարարությանը ծանոթ չլինելու մասին
Առցանց ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, որ եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, Կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չեն եղել հայտնի հայտարարության բուն քննարկումից և ընդունված որոշումից, արդյո՞ք չի նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են:
«Պատերազմի ընթացքում ԱԽ երկու նիստ են ունեցել, որին մասնակցել են ՀՀ նախագահը, նիստերից մեկին՝ Վեհափառ Հայրապետը, նաև՝ խոհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, եղել են հանդիպումներ քաղաքական ուժերի հետ:
Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետև, եկել է մի իրավիճակ, որ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, և այդ որոշումները կայացվել են սահմանափակ ժամանակահատվածում՝ խորհրդակցելով ԶՈւ ԳՇ-ի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ»,-ասաց նա:



