հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Նրանք անգամ չեն կարող որեւէ բան անել, որ վիրավորվեմ». Էդմոն Մարուքյանը՝ խորհրդարանական ընդդիմությանը

«Նրանք անգամ չեն կարող որեւէ բան անել, որ վիրավորվեմ». Էդմոն Մարուքյանը՝ խորհրդարանական ընդդիմությանը

Ըննդիմությունը մտել է խորհրդարան եւ առաջին օրվանից հայտարարությամբ հանդես եկավ, որ Իլհամ Ալիեւը պետք է իմանա, որ այսուհետ կա ավելի լավ ընդդիմություն, ազգային ընդդիմություն: Այս մասին, այսօր Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները վերջին շրջանում քննադատության սլաքնն ուղղել են ԱԺ ընդդիմադիր ուժերի վրա:

Հարցին, թե ինքը վիրավորվե՞լ է դրանից, Մարուքյանը պատասխանեց. «Նրանք անգամ այդքան չեն կարող որեւէ բան անել, որ վիրավորվեմ: Առաջին օրվանից ուզում են խորհրդարանական նախկին ուժերին վարկաբեկեն, այն դեպքում, որ այդ ուժերը չեն անցել, դուք եք անցել, գնացեք աշխատեք: Մենք բանավեճ չունենք ԱԺ ընդդիմության հետ: Ժողովուրդը որոշել է, որ իրենք պետք է լինեն խորհրդարանում: Մենք հարգում ենք այդ որոշումը, հիմա պետք է գնան, աշխատեն:

Օրինակ, երեկ ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, ընդդիմությունն ինչ-որ ներդրում ունի՞ դրա մեջ, գնացեք իրենց հարցրեք»:

Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ էր ժամանակին անում ընդդիմությունը, որ չի անում ներկա ընդդիմությունը, Մարուքյանն ասաց. «Մենք աջակցում էինք պետականաշինության գործին»:

  • Կիսվել: