շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նպատակը նաև իմ գործունեության կասեցումն է․ Աննա Մկրտչյանը՝ իր հոր կալանավորման մասին

Նպատակը նաև իմ գործունեության կասեցումն է․ Աննա Մկրտչյանը՝ իր հոր կալանավորման մասին

Հայրս ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է քաղաքական պատվերների մեջ։ Դա մեզ համար զարմանալի չէ, դրա նպատակը նաև իմ գործունեության կասեցումն է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոր՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի կալանավորմանը, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա այս քայլը իշխանության կողմից նաև մանրախնդիր վրեժխնդրություն որակեց՝ նշելով, որ այդ գործելաոճը երկար չի կարող շարունակվել։

«Իրենց գործիքակազմը սպառվում է, սպառվում է նաև այդ գործիքակազմի ազդեցությունը։ Իմ գործունեության մեջ որևէ փոփոխություն չի լինելու։ Ես երբևէ չեմ մտածել, որ դավաճանների ու անհայրենիքների դեմ պայքարը հեշտ է լինելու, երբևէ կասկածի տակ չեմ դրել նրանց բարոյական աղքատությունը, բայց յուրաքանչյուր արարք՝ կլինի քաղաքական, թե անձնական, ժամանակի ընթացքում կունենա իր պատասխանը», - ասաց պատգամավորը։ 

  • Կիսվել: