շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նպատակահարմար գտա, որ կանգնեմ ժողովրդի կողքին. Օսիպյան

Նպատակահարմար գտա, որ կանգնեմ ժողովրդի կողքին. Օսիպյան

Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր մասնակցում է Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատերազմի սկսելուն պես վերադարձել է Հայաստան՝ որպես բարձրաստիճան սպա օգտակար լինելու համար հայրենիքին, սակայն վարակվել է կորոնավիրուսով:

՛՛Այնպես ստացվեց, որ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել։ Այսօր նպատակահարմար գտա, որ կանգնեմ ժողովրդի կողքին, որովհետեւ բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Այդ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ՛՛,-նշեց Օսիպյանը։

Դիտարկմանը, թե ինքը գեներալի կոչումը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Օսիպյանն արձագանքեց. «Ես Փաշինյանից չեմ ստացել, ես ստացել եմ Հայաստանի Հանրապետությունից»։

Օսիպյանը նշեց նաև, որ ինքը ժժողովրդի կողքին է:

Անդրադառնալով այն պնդմանը, թե պատերազմի օրերին մարդիկ չեն կռվել, փախել են առաջնագծից՝ նախկին ոստիկանապետն ասաց. «Ես հավատում եմ մեր զինվորին, հավատում եմ, որ մեր զինվորը լավագույններից մեկն է տարածաշրջանում, մեր զինվորի կողքին ենք բոլորս։ Կռվել է, թե ոչ, ես հնարավորություն չեմ ունեցել մասնակցություն ունենալու եւ ինքս գնահատականներ տալու։ Կարելի է հարցնել բարձրաստիճան զինվորականներից, որովհետեւ տարբեր կարծիքներ են շրջանառվում համացանցում»։

  • Կիսվել: