ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանի հայտարարությանը՝ նախարար Այվազյանի Արցախ կատարած այցի առնչությամբ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանի հայտարարությանը՝ նախարար Այվազյանի Արցախ կատարած այցի առնչությամբ

Ադրբեջանի պնդումները այն մասին, որ ՀՀ պաշտոնատար անձանց այցերը Արցախ խախտում են նոյեմբերի 9 հայտարարության կետերն ամբողջովին սին և հիմնազուրկ ենք: Այդ մասին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է «ԻՆՏԵՖԱՔՍ»-ի հետ հարցազրույցում։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է Նաղդալյանը: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: