երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է, ՌԴ-ն է հայտարարել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մի մասն է. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է, ՌԴ-ն է հայտարարել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մի մասն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչ ուղղակի, ոչ անուղղակի կապի մեջ չէ որևէ ուրիշ փաստաթղթի, պայմանավորվածության հետ․ «Հայաստանը չի հայտարարել, ՌԴ-ն չի հայտարարել, Ադրբեջանը չի հայտարարել, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ չի։ Ես հայտարարում եմ՝ նոյեմբերի 9–ի հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է»։ 

Ըստ վարչապետի՝ Ալմա Աթայի հռչակագրի կամ որևէ այլ փաստաթղթի վրա ուղիղ հղումը չի կարող ազդել եռակողմ հայտարարության վրա. «Եթե ԼՂ-ի՝ միջազգային օրենքներով Ադրբեջանի մաս լինելը խոչընդոտ է եռակողմ հայտարարության համար, ուրեմն այդ խոչընդոտը ստեղծել է ՌԴ–ն, որը 2020թ. նոյեմբերին ու դեկտեմբերին հայտարարել էր, թե ԼՂ-ն միջազգայնորեն Ադրբեջանի մաս է»։

  • Կիսվել: