Նոյեմբերի 8-ի հանրահավաքը առաջնորդելու է Ռոբերտ Քոչարյանը
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը news.am-ի հետ զրույցում հաստատել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին։
Հարցին՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին՝ Սաղաթելյանը ասաց, որ անպայման մասնակցելու է. «Նա կմասնակցի եւ ուղերձ կհղի»:
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 8-ին, ժամը՝ 18:00-ին կանցկացնի հանրահավաք Երեւանի Ազատության հրապարակում:



