երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոյեմբեր ամսին Արմավիրի մարզում ծնվել է 109 երեխա՝ 61 տղա, 48 աղջիկ

Նոյեմբեր ամսին Արմավիրի մարզում ծնվել է 109 երեխա՝ 61 տղա, 48 աղջիկ

Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի նոյեմբեր ամսին գրանցվել է 109 ծնունդ, այդ թվում՝ 48 աղջիկ և 61 տղա: Ըստ մարզի ծննդատների՝ ծնունդների թիվը հետևյալն է՝ «Զարիշատ/Արամ/Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ ՝ 45 ծնունդ, «Էջմիածին ԲԿ» ՓԲԸ՝ 64 ծնունդ: 2020 թվականի նույն ժամանակահատվածում մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել էր 96 ծնունդ, այդ թվում՝ 40 աղջիկ, 56 տղա:

2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզում գրանցվել է 1840 ծնունդ, որից 1123-ը մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում, իսկ 717-ը Երևանում և այլ մարզերում: 2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1837 ծնունդ, այդ թվում՝ 1110-ը մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում, իսկ 727-ը Երևանում և այլ մարզերում:

  • Կիսվել: