Նորընծա խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի և տեղակալների ընտրության հարցը
Նորընտիր խորհրդարանում երեք քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություները քննարկում են ԱԺ նախագահի, տեղակալների ընտրության հարցերը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։
Ընդդիմությունը նույնպես առաջադրեց ԱԺ նախագահի թեկնածուներ։ Հայաստան դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մխիթար Զաքարյանին, իսկ Պատիվ ունեմ դաշինքը՝ Արթուր Սարգսյանին։
Հիշեցնենք, որ երկու թեկնածուներն էլ Հայաստան դաշինքից են և այս պահին կալանավորված են։


