հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր շրջանը, որը մտնում ենք, կախված է քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից․ Տիգրան Ավինյան

Նոր շրջանը, որը մտնում ենք, կախված է քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից․ Տիգրան Ավինյան

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 65 հոգի այս պահին գտնվում է ծանր վիճակում, իսկ 35-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին կառավարական ամառանոցում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նր՝ պացիենտներից 9-ին միացված է արհեսական շնչառական ապարատներ։

Քննարկման մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ է սկսվում։ «Դրա պատճառն այն է, որ մենք մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ կշարունակենք ունենալ կորոնավիրուսի դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, ուստի պետք է զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ, կեցության նոր պայմաններ ստեղծել, քանի որ փակված մնալ հնարավոր չէ»,-ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր խոսքում նշեց, որ  սահմանափակումներն էականորեն հանվում են տնտեսական գործունեության ոլորտներից։ Նա հայտնեց, որ ամբողջությամբ հանվում են սահմանափակումները մշակող արդյունաբերության և մեծածախ առևտրի ոլորտում, բացի մոլերից և շուկաներից։ Նա տեղեկացրեց, որ սահմանափակված կմնան հանրային տրասպորտի,  ուսումնական հաստատությունների և ևս 10-12 ոլորտի գործունեություն։ 

Ըստ Ավինյանի՝  սահմանափակումների շրջանը հնարավություն տվեց  առողջապահական համակարգը զարգացնել, ադապտացնել և արդեն հնարավոր է  սպասարկել մի քանի հազար դեպք։

«Նոր շրջանը, որը մտնում ենք, կախված է քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից, քանի որ դա բոլորիս համար թեստ է լինելու, պետք է կարողանանք պահպանել անվտանգության կանոնները։ Մենք ունենք նաև պատժիչ գործողություններ, սակայն դա էլ ռիսկը չի նվազեցնում։ Մեր հիմնական խնդիրը արտադրամասերն են»,- ասաց Ավինյանը։

  • Կիսվել: