չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոր նշանակում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում

Նոր նշանակում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արման Բարխուդարյանին վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Արման Բարխուդարյանի դիմումը՝

1. Արման Միշայի Բարխուդարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ29-19.1-Ղ2-1)։

2. Արման Միշայի Բարխուդարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասվում է որոշման մեջ:   

  • Կիսվել: