ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղում է. Հայկ Մարության (տեսանյութ)

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղում է. Հայկ Մարության (տեսանյութ)

Չորս երթուղիներով սկսեց աշխատանքը քաղաքի բյուջեով գնված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը: Այս ավտոբուսները կշահագործվեն ընդհանուր շուրջ 17 երթուղիներում:
 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է,որ հաջորդ տարի քաղաքի բյուջեով ևս 100 հատ 8,6-մետրանոց ավտոբուս ենք գնելու, բացի դրանից, ևս 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ՝ եվրոպացի գործընկերների տրամադրած վարկային և դրմաշնորհային միջոցներով:
 
"Կրկին ուզում եմ հիշեցնել, որ պետք է ավտոբուս մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ միայն 100-դրամանոցով, մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում դուրս գալ հետևի դռնով",- նշում է քաղաքապետ Մարությանը։

  • Կիսվել: