երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի բոլոր երթուղիներում նոր ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև մայիսի 1-ը. Թարփոշյան

Երևանի բոլոր երթուղիներում նոր ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև մայիսի 1-ը. Թարփոշյան

Երևանի բոլոր երթուղիներում «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև 2022 թվականի մայիսի 1-ը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

«Եվս երկու երթուղի, որոնք նախկինում սպասարկվում էին միկրոավտոբուսներով, մարտի 1-ից կանցնեն նոր տրանսպորտային միջոցների», - ասաց նա:

Ավտոբուսները վերջնականապես շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը: Այսպես` ապրիլի 1-ից և մայիսի 1-ից դրանք կսկսեն ևս երկուական երթուղային գիծ սպասարկել։

Երևանի քաղաքապետարանը 2022 թվականին նախատեսում է գնել 200 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 100 հատ մեծ 12 մետրանոց ավտոբուս ու 100 հատ 8,5 մետրանոց:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գործարկվեց տարբեր երթուղիներում։

  • Կիսվել: