շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում. Փաշինյան

Նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում. Փաշինյան

Հայաստանում 2021-ին ռուսական ներդրումների ակտիվացում է նկատվում: Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛2021 թվականին նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում: Եվ սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ սա ազդանշան է ներդնողների համար, որ ՀՀ-ն շատ հուսալի երկիր է տարածաշրջանում, և սա, իհարկե, շատ կարևոր է մեզ համար՛՛:

Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին՝ Փաշինյանն ասաց, որ, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները շարունակվում են, սակայն, մյուս կողմից, ԵԱՏՄ-ի շրջանակում գրանցվել է առևտրաշրջանառության ակտիվացում:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ վերջիվերջո կհասնեն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման որոշմանը, որ միանշանակ կբերի առևտրատնտեսական կապերի ակտիվացման՝ ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում:

Փաշինյանը խոսքի ավարտին ևս մեկ անգամ կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները:

 

  • Կիսվել: