հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նիստ՝ «Իմ քայլը» խմբակցությունում

Նիստ՝ «Իմ քայլը» խմբակցությունում

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնելու։ Նշենք, որ վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ աղմուկը չի դադարում։ Նախ լուրեր էին տարածվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ հրաժարական տալու ցանկության մասին, ապա նրա և վարչության մեկ այլ անդամ՝ Վիլեն Գաբրիելյանի միջև տեղի ունեցած վեճերի, ծեծկռտուքների մասին։

Այսօր խմբակցությունը հավաքվելու է, որպեսզի քննարկի մայիսի 5-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգը, սակայն չի բացառվում, որ անդրադարձ կլինի նաև վերջին աղմկահարույց դեպքերին։

 
 
 

  • Կիսվել: