հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Նիկոլը հիմա էլ է բանակցում նոր զիջումների շուրջ. Սաղաթելյան (տեսանյութ)

Նիկոլը հիմա էլ է բանակցում նոր զիջումների շուրջ. Սաղաթելյան (տեսանյութ)

Չորս տարի շարունակ Նիկոլը մարդկանց խաբել է «թալանը ետ բերելու» խոստումներով: Հիմա էլ նույն երգն է երգում: Մինչդեռ ամենամեծ թալանչին հենց ինքն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Նա մեզանից գողացել և թշնամուն է հանձնել հարյուրավոր գյուղեր, քաղաքներ, վանքեր ու եկեղեցիներ, բերդեր ու մշակութային կոթողներ, գործարաններ ու այգիներ, տասնյակ հազարավոր մարդկանց տներ…

Եվ սա դեռ ամենը չէ: Նիկոլը հիմա էլ է բանակցում նոր զիջումների շուրջ: Բայց մենք հստակ ցույց տվեցինք՝ հայ ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել: Նա այլևս չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Եվ մենք հասնելու ենք մեր նպատակին՝ այս իրողությունը հասանելի ենք դարձնելու ողջ աշխարհին:

Աստծով՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

 

  • Կիսվել: