հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նիկոլը Արցախը տվել է թուրքին, էդքան շուխուռ չենք անում, ինչքան երբ ԱՄՆ դեսպանն ասել է, որ Արցախը Ադրբեջանում հեռանկար ունի․ Շարմազանով

Նիկոլը Արցախը տվել է թուրքին, էդքան շուխուռ չենք անում, ինչքան երբ ԱՄՆ դեսպանն ասել է, որ Արցախը Ադրբեջանում հեռանկար ունի․ Շարմազանով

Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որ Արցախը ապագ ունի Ադրբեջանի կազմում, ԱՄՆ դեսպանը պետք է ավելի շատ հայ լինի, քան Նիկոլ Փաշինյա՞նը: Այս մասին, այսօր ՀՀԿ-ականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  անդրադառնալով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությանը, թե հավատում է Ադրբեջանի կազմում ԼՂ-ի գոյությանը:

«Եթե Նիկոլ Փաշինյանը, որ իբր թե ՀՀ քաղաքացիների քվեով դարձել է վարչապետ, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ԱՄՆ դեսպանին քննադատողները թող թռնեն Նիկոլի դեմքին: Նիկոլը Արցախը տվել է թուրքին, էդքան շուխուռ չենք անում, ինչքան երբ ԱՄՆ դեսպանն ասել է, որ Արցախը Ադրբեջանում հեռանկար ունի: Շատ սխալ է արել, որ ասել է, որովհետեւ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն արմատապես հակասում է ԱՄՆ-ի որդեգրած սկզբունքներին առնվազն 2008-2018 թվականներին Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Եթե տիկին դեսպանը չգիտի, տեղեկացնեմ, որ եթե 2009-2013 թվականների ընթացքում 5 անգամ ԱՄՆ նախագահները, իսկ այդ ժամանակ Օբաման էր նախագահ, Նախագահ մեդվեդեւի, նախագահ Պուտինի, նախագահ Սարկոզիի ու նախագահ Օլանդի հետ մեկտեղ գրավոր համաձայնություն է ընդունել, որի համաձայն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ունի պարտադիր բնույթ, կինոն պրծնում է:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչում է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական խունտան»,-հայտարարեց Շարմազանովը:

 

  • Կիսվել: