երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նիկոլայ Բաղդասարյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

Նիկոլայ Բաղդասարյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

Իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը որոշում է կայացրել  չներառվել արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան գգրառումից, որում ասվում է․
 
«Հարգելի հայրենակիցներ,
 
Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։
 
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։
 
Նշենք, որ ավելի վաղ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշման մասին էին հայտնել Սասուն Միքայելյանն ու Արտակ Մանուկյանը։

  • Կիսվել: