երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան:

Նախատեսված է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի հետ, այնուհետև վարչապետը կմասնակցի Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:

Փաշինյանի հետ Իրան է մեկնում արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Նոր ձևավորվող կառավարությունում արտաքին գործերի նախարարությունը միակն է, որտեղ դեռ նախարարի նշանակում չի կատարվել։

Իրան է մեկնում նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Հայաստանի կառավարական պատվիրակությունն Իրան գործուղելու մասին որոշման մեջ նշված է, որ այցի ընթացքում վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

  • Կիսվել: