հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել, ըստ որի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի բաժնում երկու նոր աշխատակից է նշանակվել ։

Վարչապետի որոշմամբ՝ Լիանա Սամվելի Սիմոնյանը նշանակել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ։

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ է նշանակվել Հայկ Կոլյայի Ենգիբարյանը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։

  • Կիսվել: