ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԼՂ հարցի շուրջ նախորդ նիստում չհնչած բացահայտումը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԼՂ հարցի շուրջ նախորդ նիստում չհնչած բացահայտումը

Ճիշտ կլիներ, որ ընդդիմության ներկայությամբ այդ հարցին պատասխանեի, բայց չի խանգարում, երբ որ կգան, այն ժամանակ էլ կպատասխանեմ:

Ընդհանրապես գիտեք այսօրվա գործընթացներին հետևելով և որոշ ելույթներին հետևելով՝ ես տպավորություն եմ ստանում, թե կան շրջանակներ, որոնց ամենակարևոր և առաջնային խնդիրն իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է, և այն, ինչ պիտի ասեմ՝ երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, չնայած կտոր-կտոր, ըստ էության ժամանակին ասել եմ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր շատ են խոսում նրա մասին և շատերն արդարացված են խոսում նրա մասին, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի և հենվեր, և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի կողմից անկախություն հռչակելու փաստի հետ և 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի հետ, որով ԼՂ ժողովուրդը ԼՂ ինքնավար մարզը հռչակել է անկախությունից, և հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և սահմանված կարգով և քվեով դուրս է եկել Խորհրդային միությունից և Խորհրդային Ադրբեջանից»,- ասաց Փաշինյանն ու առաջարկեց անդրադառնալ 2007 թվին, երբ ՀՀ-ն որպես կարգավորման բանակցային հիմք ընդունում էր Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ-ի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

«Սա նշանակում է, որ հայկական կողմն ընդունելով ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն և ես սրա մասին դեռ օգոստոսին՝ այլ կոնտեքստում ասել եմ Արմեն Ռուստամյանին: Հաջորդը, երբ որ հայկական կողմը ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում՝ դելիգիտիմացրել է, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստած ենք եղել, որովհետև, եթե, ինչպես մենք արդարացիորեն ասել ենք, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա՝ նոր կարգավիճակ ստանալու հարցը, քիչ չէ, մի հատ էլ ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա: Այսինքն, Մադրիդյան սկզբունքներն ընդունելով Հայաստանի այդ ընդունած կառավարությունը, որի ներիկայացուցիչներն են այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր 3 ուժերի ներկայացուցիչները՝ Ադրբեջանին վետոի իրավունք է տվել ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցում՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև( ինչը արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում) ԼՂ-ում ապրած ադրբեջանցիները՝ ևս մի հարված է հասցրել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի լեգիտիմությանը, ասելով որ, ընդունելով անուղղակի, որ այն ժամանակ, որ ադրբեջանցիները չեն մասնակցել այդ հանրաքվեին՝ դա լեգիտիմության պրոբլեմ է առաջացնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ բացահայտում արեց.

«Ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ ըստ էության, համարյա փաստացի կարող ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքների հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է. Ինչի՞ են այս ամեն ինչը արել էդ մարդիկ. Հետո ասում են, որ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և ես այս ամբիոնից ասացի, որ Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, որովհետև մեր նարատիվը, որ մեզ անընդհատ ասվել է՝ մենք էլ բոլորս էնա որ երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչի ենք ապագա կարգավիճակի հարցը և պարամետրերը քննարկում Ադրբեջանի հետ՝ սա է ամբողջ ճշմարտությունը»,- շեշտեց նա:

Նրա խոսքով, իր արդեն վարչապետ եղած շրջանում անընդհատ հարց է եղել՝ դուք Մադրիդյան սկզբունքներն ընդունում եք որպես բանակցությունների հիմք.

«Ես ասել եմ, որ մենք նախ խնդիր ունենք հասկանալու՝ ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները և ես մի ուրիշ առիթով այս ամբիոնից պատմել ե, որ երբ որ ես համանախագահներին այդ շրջանակում հարցրել եմ՝ ես նոր մարդ եմ, հարգելիներս, ասեք՝ այս սկզբունքների շրջանակում կարող է արդյոք ԼՂ-ն չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ «պաուզայից» հետո ասել են՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնվի»,- ասաց նա:

Ապա ասաց, որ ուզում է պարզաբանում անել 2016 թվականին մի շատ մեծ աղմուկ արած մի դրվագի մասին.  

«Երբ որ Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում ասում էր, որ կուլիսներում ճնշում են, որ ես ճանաչեմ Ղարաբաղի անկախությունը, բայց մենք դա երբեք չենք անի և դա Հայաստանում մեծ ֆուռոր առաջացրեց, պաշտոնական պրոպագանդան դա ներկայացրեց որպես մեծ հաղթանակ. Ոչ մեկ չչի ասում՝ էս ինչի են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում, ինչ է նշանակում այդ դրվագը՝ որ ԼՂ-ի կարգավիճակի միջազգային ճանաչումը կախված է Ադրբեջանից, և դա կախվածության մեջ է դրվել Ադրբեջանի դիրքորոշումից»,- շեշտեց Փաշինյանն ու հավելեց,-«Բա ինչի միջազգային հանրությունը չէր ասում՝ ես կճանաչեմ ԼՂ-ի անկախությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը»:

  • Կիսվել: