ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը լինելու է այն մարզում, որտեղ ցանկանում է․ ՊՎԾ պետ

Նիկոլ Փաշինյանը լինելու է այն մարզում, որտեղ ցանկանում է․ ՊՎԾ պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է այն մարզում, որտեղ ցանկանում է ու երբ ցանկանում է: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ կատարած վարչապետի այցին:

"Հասարակ խուլիգանությունը բերել, ասում եք վարչապետին Սյունիքում էսպես են դիմավորում",- նշեց ՊՎԾ պետը՝ խոսելով Սյունիքում տեղի ունեցած միջադեպերի մասին։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

Ուլիխանյանը հայտնեց․ որ առաջիկայում վարչապետը կլինի նաև այլ մարզերում, կունենա հանդիպումներ:

  • Կիսվել: