երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բեռլին

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բեռլին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 3-ին Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությանը։

Բանակցությունների օրակարգի մասին աղբյուրը մարամասներ չի հայտնում։

Հայաստանի կառավարությունը առայժմ չի տեղեկացրել սպասվող այցի մասին։

Վերջին անգամ Հայաստանի վարչապետը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։

  • Կիսվել: