չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահի հետ է. վարչապետ

Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահի հետ է. վարչապետ

Աշխատանքային այցով ժամանել եմ Գերմանիա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է»,- գրել է վարչապետը։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»֊ը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

Գերմանական կողմից մասնակցում է Բունդեսթագի նախագահի գրասենյակի վարիչ Հիլմար Զաքը, Բունդեսթագի միջազգային խորհրդարանական հանձնաժողովների բաժնի ղեկավար Սասկիա Լոյենբերգերը, հաղորդակցության բաժնի պետ Սվեն Գյորան Մեյը և այլք։

 

  • Կիսվել: