չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել

Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և Սերգեյ Թաշչյանի դիմումը՝

 
  1. Սերգեյ Սամվելի Թաշչյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ՝ 12 ամիս փորձաշրջանով` ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի պաշտոնից։
  2. Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սեյրանի Կեսոյանին։ 2 3. Սերգեյ Սամվելի Թաշչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Սերգեյ Դաշչյանը հիշյալ վարչության պետի տեղակալ էր նշանակվել 2023-ի հունիսին:

  • Կիսվել: