չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար. Արսեն Թորոսյան

Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ  նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարը։

«Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք՝ երեկ Գյումրիում կնոջ և երեխայի նկատմամբ բռնության դեպք էր գրանցվել, որի հետևանքով կինը մահացել էր, երեխան ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

  • Կիսվել: